BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մի՞թե ժամանակակից հայ հասարակությունում Հին Հռոմի բարքերն են տիրում

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մի՞թե ժամանակակից հայ հասարակությունում Հին Հռոմի բարքերն են տիրում
15.10.2013 | 15:47

Չէի ցանկանում անդրադառնալ Զորի Բալայանի նամակին, սակայն հայ գրողի և հրապարակախոսի հասցեին հնչեցվող բազմաթիվ վիրավորանքներին չանդրադառնալ մի տեսակ չի ստացվում: Կարճ կասեմ. Զորի Բալայանին վիրավորելուց և «դավաճան» անվանելուց առաջ ամեն դեղնակտուցիկ թող հիշի, որ երբ ինքը դեռ վազվում էր իրենց բակում ու հողի հետ փոքրիկ բահով խաղ էր անում կամ երբ դեռ ընդհանրապես ծնված էլ չէր, Զորի Բալայանը պայքարում էր Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրման համար: Մենք կարող ենք համամիտ չլինել նամակի բովանդակության հետ, անգամ կարող ենք հասարակական ակտիվության մակարդակով բացատրություն պահանջել, բայց մեկ օրվա մեջ ջուրը գցել մարդու ապրած կյանքն ու անկախ Հայաստանի և Արցախի համար արած գործերը, մեկ օրում մոռանալ, թե ով է դիմացինն ու ինչ ունի արած պետության համար, մեղմ ասած, ծայրահեղություն է: Եվ այս ծայրահեղ դրսևորումներն առաջին անգամը չէ, որ վառ արտահայտվում են մեր հասարակությունում: Սա մեր ժամանակակից հասարակության ամենամեծ թերություններից մեկն է` մեկ րոպեում առանց մտածելու զրոյացնել արժեքավոր մարդուն և նույն արագությամբ զրոյից սարքել «հասարակության համար հույժ կարևոր էլեմենտ»: Փոքր ինչ հին Հռոմի բարքերն է հիշեցնում. «Ժողովուրդը տենչում է հաց և տեսարաններ»: Մի՞թե ժամանակակից հայ հասարակությունում Հին Հռոմի բարքերն են տիրում:

Դիտվել է՝ 4991

Մեկնաբանություններ